ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակներում ընթացող չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԶԾ գրասենյակում, որին ներկա էին հանրապետական և շրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՀ Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի, Արմավիրի ԱԼՏ, Չարենցավանի «Լուսալիք», Սևանի STV1 հեռուստատեսության, Դիլիջանի «Երիտասարդ Դիլիջան», Հնաբերդի «Արագած աշխարհ», Սևանի «Ափ» թերթերի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող բանախոսությանը ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրեց 2006թ. կոռուպցիայի ընկալման վերաբերյալ կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վանաձորում: