Մամուլի հաղորդագրություն
5 կուսակցությունների միջոցառումների նախնական հաշվետվություն
5 կուսակցությունների քարոզչանյութերի նախնական հաշվետվություն

Ս.թ. մայիսի 31-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էռատո դահլիճում «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը, փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը և ծրագրի համակարգող Վախթանգ Սիրադեղյանը ներկայացրեցին 2007թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում անցկացված մոնիտորինգի նախնական արդյունքները:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող ծրագրին նվիրված միջոցառմանը ներկա էին տեղական և միջազգային դիտորդներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կուսակցությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների շահագրգիռ ներկայացուցիչներ, որոնք մասնակցեցին մոնիտորինգի նախնական արդյունքների ներկայացմանը: