Կանայք դժգոհ են երկրում ընթացող հակակոռուպցիոն զարգացումներից: Անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, սույն կարծիքն են հայտնել բազմաթիվ մասնակիցներ Կանանց լիդերության դպրոցում, ուր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտները և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները» թեմայով բանախոսությամբ հանդես էր գալիս ՏԶԿ/ԹԻ Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կազմակերպած հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ), Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ), Հզոր Հայրենիք կուսակցության, Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ), Ժողովրդավարական ազատական կուսակցության (ԺԱԿ), Սուրբ Սանդուխտ տիկնանց միության, ինչպես նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Դիլիջանի, Եղվարդի, Չարենցավանի և Երևանի Նոր Նորք համայնքի ներկայացուցիչները: