Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի` այսօր հրապարակված «Կոռուպցիան դատական համակարգում» 2007թ. համաշխարհային զեկույցի, կոռուպցիան քայքայում է աշխարհի բոլոր երկրների իրավական համակարգերը, զրկելով քաղաքացիներին արդարադատության մատչելիությունից, արդար ու անկողմնակալ, երբեմն առհասարակ դատաքննություն իրականացնելու` մարդու հիմնական իրավունքից:

«Օրենքի առջև հավասարությունը ժողովրդավարական հասարակությունների հիմնասյունն է: Երբ դատարանները կոռումպացված են, առաջնորդվելով ընչաքաղցությամբ կամ քաղաքական շահերով, արդարադատության կշեռքը թեքվում է, իսկ հասարակ ժողովուրդը տուժում», ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի նախագահ Հյուգետ Լաբելը: «Իրավական համակարգի կոռուպցիան նշանակում է, որ անմեղների ձայնը չի հնչում, իսկ մեղավորները գործում են անպատիժ»:

Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցի եզրահանգման մեջ նշվում է, որ կոռումպացված իրավական համակարգը քայքայում է միջազգային հանրության` հանցագործությունները դատական կարգով հետապնդելու կարողությունը, խոչընդոտում է արդարադատության հնարավորությունն ու մարդու խախտված իրավունքների վերականգնումը: Այն խաթարում է տնտեսակական աճը` կորցնելով ներդրողների վստահությունն ու խափանելով աղքատության նվազեցմանն ուղղված ջանքերը:

Մանրամասների համար այցելեք այստեղ: