Ս.թ. հունվարի 23-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը և իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակցել են «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկմանը, որ կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Աշխատանքային առաջին խմբի համագործակցությամբ: Միջոցառման ընթացքում Սոնա Այվազյանը հանդես է եկել բանախոսությամբ:

Ռազմավարությունը մշակվել և ներկայացվել է քննարկման դեռ 2011-ին: Նախագահ Սարգսյանի կարգադրությամբ այն ընդունվել է 2012-ի հոկտեմբերի 29-ին, սահմանվել է եռամսյա ժամկետ ռազմավարության իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր 2013-16 թթ համար: Առաջարկությունների համար արդարադատության նախարարությունը դիմել է ՀԿ-ներին, սակայն ՀԿ-ները այն կարծիքին են, որ ռազամավարությունը պետք է լրամշակվի, քանի որ առկա են մի շարք բացեր: Բանախոսները մի շարք բացեր են նշել տարբեր ոլորտների հետ կապված: