Ընտրությունների փոստատար. մարդու իրավունքներ և արդարություն
«Ընտրությունների փոստատար» ծրագրի հինգերորդ հաղորդման ընթացքում արծարծվել են մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ հիմնահարցեր:
Հաղորդմանը մասնակցել են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից Ռուզան Առաքելյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Արամ Գյուրջյանը և Օրինաց երկիր կուսակցությունից Նատալյա Ադամյանը: Նրանք պատասխանել են բնակիչներին առավել հուզող հետևյալ հարցերին:
- Ե՞րբ կկարգավորվի մարդու իրավունքների պաշպանության ինստիտուտի այն ձևաչափը, որը հասանելի կլինի ցանկացած շարքային քաղաքացուն. այսինքն, երբ քաղաքացին համոզված կլինի, որ իր իրավունքները պաշպանված են:
- Ինչո՞ւ չեք հետևում կարգուկանոնին բանակում: Եթե ընտրվեք ինչ եք անելու որ բանակում իրար չսպանեն:
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում որպեսզի արդարություն տիրի երկրում:
- Մեր երկրում եթե քաղաքացին փորձի ինչ-որ օրինական հայց ներկայացնի որևէ պաշտոնյայի դեմ` իր շահերը պաշտպանելու, ապա նա չի շահի դատը, քանի որ դատական վճիռները կայացվում են անարդարացի, անօրինական և, ինչու չէ, նաև կաշառված: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել այդ համակարգը խելքի բերելու համար: Եւ արդյո՞ք Դուք ուզում եք, որ նման փոփոխություններ լինեն:
- Ինչո՞ւ, պատգամավոր ջան, չեք գնում աշխատանքի բայց ստանում եք աշխատավարձ:

