«Ընտրությունների փոստատար» ծրագրի երկրորդ հաղորդման թեման ընտրվել էր կոմունալ ծառայությունները: Հաղորդման մասնակիցներ Ժառանգություն կուսակցությունից Անահիտ Բախշյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունից Կառլեն Գևորգյանը, Օրինաց երկիր կուսակցությունից Մհեր Շահգելդյանը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Վազգեն Սաֆարյանը փորձել են պատասխանել թեմային առնչվող բնակիչների առաջադրած հետևյալ հրատապ հարցերին, փոխանակելով իրենց փորձառությունը:

- Կոմունալ ծառայությունների գները շատ բարձր են, չենք կարող մուծել: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

- Անունով ջրամատակարարումը շուրջօրյա է, սակայն 4 ժամ ենք ընդամենը ջուր ստանում, բացատրեք խնդրեմ` ինչո՞ւ, չէ՞, որ մենք վարձերը մուծում ենք:

- Գյուղում աղբահանություն ընդհանրապես չի կատարվում, մարդիկ աղբը թափում են` որտեղ պատահի, գյուղերն աղբահանության կարիք ունեն, աղբոտվում է նաև բնությունը: Ինչու՞: Ի՞նչ է լինելու սրա վերջը:

- Պայմանագիրը կապում են, բայց ջուր չենք ստանում, առուները չեն մաքրում: Ե՞րբ եք ուշադրություն դարձնելու այս խնդրին, երբ ենք նորմալ ոռոգման ջուր ստանալու: