Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հանդես է եկել ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը հանդիսանում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի համատեղ աշխատանքի արդյունքը: ՀՀ ԱԺ 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ: Միաժամանակ, քարոզչության վերաբերյալ դրույթների խախտման հետևանքով անհավասար մրցակցային դաշտը, ընտրողների վրա ճնշման դեպքերը և դիմումների ու բողոքների քննության գործընթացներում թերությունները մտահոգությունների տեղիք են տվել:

Մանրամասների համար տես ՀՀ ԱԺ 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ինտերնետային կայքում: