Ս.թ. դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց ԹԻ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2011 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները: 1995-ից ի վեր ամեն տարի հրապարակվող ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը քննության է առնում պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալումը` համաձայն փորձագիտական գնահատականների և հարցումների: Այս տարվա համաթիվն ընդգրկում է 183 երկիր:



Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://transparency.am/cpi.php