Անդրադառնալով հոկտեմբերին կայացած «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովին` EurasiaNet.org-ը նշում է. «Դեռևս 2012 թ. գարնանը կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին ընթացող քաղաքական մեքենայությունների պայմաններում քաղաքացիական հասարակության ակտիվիստները ուղիներ են որոնում համացանցի միջոցով նպաստելու ընտրությունների թափանցիկությանը»: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով ընտրարշավի ընթացքում համացանցը ոչ միայն կարող է խթանել ավելի աշխույժ քաղաքացիական բանավեճ` նպաստելով զանազան տեսակետների լայն տարածմանը, այլև կարող է որպես գործիք օգտագործվել լրատվամիջոցների մոնիտորինգի համար:

Տես «Հայաստան. Քաղաքացիական հասարակության աջակիցները ուղիներ են որոնում խթանելու ժողովրդավարացման գործընթացը» հոդվածը EurasiaNet.org-ում անգլերենով: