Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ցուցանիշներով ոստիկանությունը, քաղաքական կուսակցություններն ու խորհրդարաններն ամենավարկաբեկվածն են

7 դեկտեմբերի 2006թ., Բրյուսել/Բեռլին - Աշխարհի միլիոնավոր մարդիկ, առօրյա կյանքում առնչվելով կոռուպցիայի հետ, ցանկանում են, որ իրենց երկրներն անհապաղ միջոցներ ձեռնարկեն այն վերացնելու համար: Սա է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի 2006թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի եզրակացությունը, որը հրապարակվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի նախաշեմին:

«Բարոմետր 2006»-ը 62 երկրներում շուրջ 60.000 անձանց շրջանում հանրային կարծիքի հարցում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի համար անցկացրել է «Գելափ Ինթերնեշնլ»-ը: «Բարոմետր 2006»-ն ավելի խորությամբ է ուսումնասիրել կաշառակերությունը, քան երբ—է նախկինում, ցույց տալով կաշառակերության հանդեպ մարդկանց անձնական փորձն ու կոռուպցիային առավելապես ենթակա ոլորտները, կաշառք տալու հաճախականությունն ու չափը:

«Ողջ աշխարհում անցկացված սույն հարցումը ցույց է տալիս, որ կոռուպցիան հսկայական ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա, նրա իշխանությունը հզոր է»,- կարծում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի նախագահ Լաբելը: «Երբ չնչին կաշառք չտալու պատճառով աղքատները զրկվում են հիմնական ծառայությունների, օրինակ էլեկտրականության մատուցումից, և նրանց տանը լույս ու երեխաների համար ջերմություն չի լինում, ապա պետությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկելու պատասխանատվություն ստանձնի»:

Հարցվածների 69%-ը գտնում է, որ իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չէ, կամ ոչ մի ջանք չի գործադրում այդ արատավոր երևույթի դեմ պայքարի համար կամ էլ նույնիսկ կոռուպցիան խրախուսվում է: Ընդամենը 22%-ն է իր երկրի գործադրած ջանքերը որակել որպես «արդյունավետ» կամ «խիստ արդյունավետ»:

Աշխարհում ամենից տարածվածը ոստիկանությանը տրվող կաշառքն է: Իրավապահ մարմինները թաղված են կոռուպցիայի մեջ, իսկ ամենակոռումպացվածներից երրորդ տեղում դատական իշխանություններն են:

Շարքային քաղաքացիների ընկալմամբ, միջին հաշվով, քաղաքական կուսակցությունները, ապա խորհրդարաններն ու օրենսդիրները, և նոր միայն ոստիկանությունն է մեծ չափով կրում կոռուպցիայի ազդեցությունը:

Դրականորեն ընկալվել են երեք հաստատություն` կրոնական մարմինները (2,8), ՀԿ-ները և գրանցում ու թույլատվություն շնորհող հաստատությունները (2,9-ական):

Նշում` Հայաստանը ներառված չէ այս տարվա Բարոմետրի ցուցակում:

2006թ. Բարոմետրի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով գտնվում է այստեղ կամ կարող եք այցելել www.transparency.org հասցեյով: