«Առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքների խթանում» ծրագրի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է գրքույկ` առողջ միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար անհրաժեշտ տեղեկություններով, որոնք օգտակար կլինեն, եթե բնակավայրերին հարող կանաչ տարածքում նախատեսված է կառուցապատում, որի համար կտրում կամ վնասում են ծառերն ու թփերը, քանդում են խաղահրապարակը, ոչնչացնում հանգստի գոտին կամ վտանգում բնակարանի լուսավորությունը: Նշյալ տեղեկությունները կօգնեն օրինական հիմքերով և քաղաքացիական պայքարի միջոցով կանխել կենսագործունեության միջավայրի բացասական փոփոխությունները:

Տես «Պաշտպանե՛ք առողջ շրջակա միջավայրում ապրելու Ձեր իրավունքը» գրքույկը ԹԻՀԿ-ի ինտերնետային կայքի Հրապարակումներ բաժնում