Օրհուսի կոնվենցիայի մասնակից պետությունների չորրորդ հանդիպում
Ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է Օրհուսի կոնվենցիայի մասնակից պետությունների չորրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Քիշնևում: Եռօրյա հանդիպման ընթացքում կոնվենցիան ստորագրած 44 երկրների բանակցողները քննարկել են դրա իրականացան կարգավիճակը, առաջիկա տարիների աշխատանքային ծրագիրը, համապատասխանության մեխանիզմը և կոնվենցիայի պահանջների չկատարման մասին առանձին (այդ թվում Հայաստանին առնչվող) գործեր, հասարակության մասնակցությունը միջազգային համաժողովներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար Օրհուսի կոնվենցիայի բաց լինելու հարցը:
2008 թ. տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի մասնակից պետությունների չորրորդ հանդիպումից ի վեր համապատասխանության հանձնաժողով ուղարկած գործերի թիվը երեք անգամ աճել է` 10-ից 35-ի, ցույց տալով ոչ միայն սույն փաստաթղթի կարևորությունը, այլև դրան ավելի մեծ ուժով օժտելու անհրաժեշտությունը:
Հայաստանի Լոռու մարզում պղնձի և մոլիբդենի պաշարների շահագործման համար հանքարդյունահանողին լիցենզիաների տրամադրման և դրանց ժամկետի երկարաձգման կապակցությամբ Հայաստանի կողմից հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության պահանջների կատարման վերաբերյալ վերջնական որոշման մեջ մասնակից պետությունների հանդիպումը
- հաստատում է Կոմիտեի եզրակացությունները,
- խրախուսում է Հայաստանին` շարունակելու Կոմիտեի հետ կառուցողական երկխոսությունը և արագացնելու շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) վերաբերյալ նոր օրենսդրական գործընթացը, ներառյալ, հասարակայնության մասնակցության ընթացակարգն ավարտին հասցնելն ու ուժի մեջ մտնելը:
- Հրավիրում է Հայաստանին ձեռք առնելու անհրաժեշտ օրենսդրական, կարգավորող ու վարչական միջոցներ և գործնական պայմանավորվածություններ ապահովելու, որ ի թիվս այլ հարցերի, ՇՄԱՓ ընթացակարգի ենթակա (ներառյալ հասարակության մասնակցության վերաբերյալ) գործողությունների սահմանները հստակորեն ձևակերպվեն, հանրությունը հնարավորինս արագ իրազեկվի որոշումների կայացման ընթացակարգի վերաբերյալ և որ ողջամիտ ժամկետ մշակվի, որ հանրությունը հնարավորություն ունենա ծրագրի վերաբերյալ փաստաթղթավորման հետ կապված խորհրդակցելու և մեկնաբանելու, ինչպես նաև հստակ համակարգ մշակվի շահագրգիռ հանրությունը շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության վերջնական եզրակացությունների մասին ծանուցելու նպատակով:
- Հայաստանից պահանջել, որ առաջընթացի մասին Կոմիտեին նախնական զեկույց ներկայացնի մինչև 2011 թ. դեկտեմբերի 1-ը, գործողությունների պլան կազմի մինչև 2012 թ. ապրիլի 1-ը ներկայացվելու համար և Կոմիտեին զեկուցի մասնակից պետությունների հինգերորդ հանդիպումից առնվազն 6 շաբաթ առաջ:

