Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի պետական գնումների մոնիտորինգի շրջանակներում 2006թ. նոյեմբերի 28-ին «Գոլդեն Թուլիփ Հոթել Երևան» հյուրանոցում ՏԶԿ/ԹԻ-Հայաստանը կազմակերպել է սեմինար պետական գնումների հասարակական հսկողության վերաբերյալ: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Չեխիայի Հանրապետության մասնաճյուղի փորձը տվյալ ոլորտում ներկայացրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Չեխիայի Հանրապետություն» կազմակերպության ծրագրի ղեկավար Դավիդ Օնդրաչկան:
Սեմինարում քննարկվել են, ընդհանուր առմամբ, պետական գնումների ոլորտին առնչվող հիմնախնդիրները Հայաստանում ու տարածաշրջանում, և մասնավորապես, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի պետական գնումների գործընթացների ու ընթացակարգերի հասարակական մոնիտորինգի հարցերը: