Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հերթական ԹԻՀԿ ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ՝

  • Հաստատվեց խմբագրված ԹԻՀԿ կանոնադրությունը, վարքագծի կանոնագիրքը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը և ԹԻՀԿ 2022-2024 թթ. ռազմավարական պլանը
  • Կանոնադրության մեջ փոփոխությունների արդյունքում սառեցվեց այս պահին Արայիկ Հարությունյանի անդամակցությունը, որը նա կարող է վերականգնել իր սեփական դիմումի համաձայն 6-ամսյա ժամկետում պաշտոնավարումից հետո:
  • Ի գիտություն ընդունվեց Հերիքնազ Տիգրանյանի, Դիանա Տեր-Ստեփանյանի և Լիանա Ղալթաղչյանի անդամակցության դադարեցման դիմումները
  • Խորհդրի նոր անդամ ընտրվեց Զարուհի Հովհաննիսյանը, ով կսկսի պաշտոնավարել 2022 թ. փետրվարի 1-ից, երբ որ լրանա Նվարդ Մանասյանի ժամկետը: