ԹԻՀԿ Հակակոռուպցիոն 3-րդ դպրոցի շրջանավարտների կողմից նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել են թվով երեք դասընթացներ Կոտայքի մարզի Սարալանջ, Արագյուղ, Գառնի, Հացավան, Արագածոտնի մարզի Ուջան, Նոր Եդեսիա համայնքների 7-12-րդ դասարանների 100 աշակերտների համար։ Դասընթացների ընթացքում աշակերտների հետ քննարկվել են կոռուպցիայի պատճառները, դրսևորումները և հետևանքները։ Աշակերտները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել խմբային աշխատանքների ընթացքում և կիսվել կոռուպցիայի մասին իրենց պատկերացումներով։

ԹԻՀԿ-ը շնորհակալ է Հակակոռուպցիոն 3-րդ դպրոցի շրջանավարտներին՝ կոռուպցիայի մասին իրազեկման բարձրացմանն ուղղված իր ջանքերը բազմապատկելու համար։

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: