Դեկտեմբերի 2-ին կայացավ ԹԻՀԿ խորհրդի հերթական նիստը, որի արդյունքում հետևյալ որոշումները կայացվեցին Խորհրդի կողմից՝

Հավանության արժանացնել հետևյալ փաստաթղթերը և խմբագրական փոփոխություններ անել ՝ ըստ անհրաժեշտության մինչ դեկտեմբերի 6-ը

  1. Կանոնադրության վերանայված տարբերակ
  2. Էթիկայի հանձնաժողովի աշխատակարգի վերանայված տարբերակ
  3. Վարքագծի կանոնների վերանայված տարբերակ
  4. 2022 -2025 թթ․ ռազմավարական պլանի նախնական տարբերակ

Նիստին քննարկվեցին նաև ԹԻՀԿ անդամների մասնակցության ակտիվության, ԹԻՀԿ անդամի վերաբերյալ՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությանն արձագանքման , նոր անդամների ներգրավման և պասիվ անդամների հնարավոր անդամակցության դադարեցման հարցերը։

Նախատեսվում է հրավիրել Ընդհանուր ժողով դեկտեմբերի 20-ի շաբաթվա ընթացում՝ վերոհիշյալ հարցերի քննարկման և հաստատման օրակարգով։