«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը 2006թ նոյեմբերի 6-ին Մամուլի ազգային ակումբում Երևանի ժամանակով ժամը 13.00-ին ներկայացրեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման 2006թ. Կոռուպցիայի Ընկալման Համաթիվը: Այս տարվա համաթիվը ի հայտ է բերում կոռուպցիայի և աղքատության միջև ուժեղ հարաբերակցության առկայությունը և ցույց է տալիս, որ չնայած բարելավված օրենսդրությանը, կոռուպցիայի մեխանիզմները շարունակում են անխափան աշխատել: Ա.Կոստանյանը պատասխանեց ասուլիսի մասնակից լրագրողների հարցերին, ներկայացրեց կոռուպցիայի ծանր հետևանքները Հայաստանի համար, այդ թվում 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական կոռուպցիայի բացասական ազդեցությունը ժողովրդավարացման գործընթացների վրա: