2020թ-ի հուլիսի 14-ին ԹԻՀԿ-ը հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի շուրջ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին։

Մատնանշելով քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայությունը՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել մերժել քրեական գործի հարուցումը։ Որոշումը բողոքարկվել էր դատախազություն, որտեղ այն մերժվել էր։ Այնուհետև քննարկվող որոշումը ԹԻՀԿ-ը բողոքարկել էր՝ դիմելով Երևան քաղաք ընդհանուր իրավասության դատարան, մերժման հերթական որոշումից հետո՝ դիմելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

Դատարանի՝ 2021թ-ի հունիսի 16-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարվել է բողոքը և վերացվել հետաքննիչի 24.07.2020թ․ քրեական գործ հարուցելու որոշումը։

Ս․թ հոկտեմբերի 6-ին դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ԹԻՀԿ հաղորդման հիման վրա։

Դատախազության պատասխան նամակը ԹԻՀԿ-ին՝ կից։