Ֆակտոր TV-ի ռեպորտաժում ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը անդրադառնում են ՀՀ ԱԺ նախագահի համար՝ չզեկուցվող նախագծով՝ ժողովրդից գաղտնի, 200 հազար դոլարանոց BMW մակնիշի ծառայողական մեքենայի ձեռք բերմանը։

Բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, լրատվամիջոցներից տեղեկացավ, որ իրենցից պողպատյա մանդատ ստացած Կառավարությունը Ալեն Սիմոնյանի համար ներկայացուցչական դասի BMW 750 մակնիշի ավտոմեքենա է գնում՝ հարկատուների հաշվից վճարելով 90 մլն դրամ: Մինչ Հայաստանի աղքատ քաղաքացիները և քաղհասարակության ներկայացուցիչները կանգ չառնող գնաճի ֆոնին տարակուսած այս հարցադրումն են անում, Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ի հեղինակած որոշման նախագծում հրատապ կարգով թանկաժեք BMW-ի ձեռքբերման այսպիսի հիմնավորում ենք կարդում. «ԱԺ նախագահին սպասարկող մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»:

Սկզբնաղբյուր factor.am