Նոյեմբերի 19-21-ը ԹԻՀԿ-ն անցկացրեց Հանրակրթության հաշվետվողականության բարելավման դասընթացի վերջին՝ երկրորդ փուլը՝ նվիրված Քաղաքացիական հասարակության վերահսկողության գործիքակազմին։ Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց տեղեկատվության ազատության մասին դրույթներին և հանրային մասնակցության մեխանիզմներին։

Դասընթացն անցնում էր մասնակցային, աշխույժ մթնոլորտում, որի ընթացում մասնակիցները նաև ստացան կիրառական գիտելիքներ և հմտություններ հանրակրթության ոլորտում մասնակցային մոնիտորինգ և ջատագովություն իրականացնելու նպատակով։

Հաջորդիվ՝ ԹԻՀԿ աջակցությամբ մասնակիցները նաև հնարավորություն կունենան իրականացնել փոքր մոնիտորինգային ծրագրեր և կկարողանան ստացված գիտելիքները կիրառել հանրակրթության ոլորտում և, մասնավորապես դպրոցներում, խնդիրների վերհանման և լուծումներ առաջարկելու նպատակով։

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (SANCUS)» ծրագրի շրջանակներում: