Նոյեմբերի 16-ին «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում կայացավ «Խոշորացման գործընթացից բխող ապակենտրոնացումը և պետական կառավարման մարզային մակարդակում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը» թեմայով քննարկում: Արդյունքում վեր հանվեցին ապակենտրոնացման գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղիները, ներկայցվեցին միջհամայնքային համագործակցային հարաբերությունների ձևավորման հիմքերը։

Քննարկմանը ներկա էին պետական և տարծքային կառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն»և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ: