ԹԻՀԿ-ն իրականացնում է քաղհասարակության կարողությունների զարգմացման ծրագիր Արցախում։ Հետպատերազմյան ժամանակներում առավել քան երբևէ կարևոր է այս ծրագիրը, որն իրագործվում է Արցախում գործող «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության կողմից։

Գրասենյակը կծառայի նաև որպես ռեսուրս կենտրոն՝ այլ ՀԿ-ների և երիտասարդների համար։ Կկազմակերպվեն դասընթացներ մեդիագրագիտության, քննադատական մտածողության, մարդու իրավունքների և այլ թեմաներով։ Կլինեն քննարկումներ, դեբատներ Արցախի և տեղի երիտասարդության համար կարևոր թեմաներով։

Այս համատեքստում, արդեն իսկ կայացել են առաջին հանդիպում-միջոցառումները կրթության և մշակույթի հարցերի վերաբերյալ։ Քննարկումներն անց են կացվում Արցախի կառավարության և Ազգային ժողովի, ՀԿ-ների, ակտիվ երիտասարդների մասնակցությամբ։ Նմանօրինակ հանդիպումները շարունակական են լինելու։

Կազմակերպության մասին

--------------------------------------

«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող հասարակական միավորում է, որը չի հետապնդում կրոնական, քաղաքական և արհեստակցական գործունեությամբ զբաղվելու նպատակ։

Կազմակերպության գործունեության առարկան է ժողովրդավարության ամրապնդումը Արցախում՝ հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարման բարձրացման միջոցով: