Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ-ի) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, իրականացնում է «Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսություն, տեղեկատվական հարթակ և երիտասարդների ներգրավվածություն» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակներից է երիտասարդության և համայնքների՝ հանքարդյունաբերության/պատասխանատու հանքարդյունաբերության խնդիրների վերհանման ու մոնիթորինգի ուղղությամբ ներուժի շարունակական հզորացումը, ինչը թույլ կտա ավելի լավ հասկանալ ու վերլուծել ոլորտի բնապահպանական և սոցիալական խնդիրները և ընդլայնել նրանց ներգրավվածությունը բնական ռեսուրսների կառավարման գործում:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հանքարդյունաբերական գործունեության մոնիթորինգի վերաբերյալ երկօրյա դասընթացին, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 25-26-ին, Ախթալա քաղաքում:

Ծրագիրը հոգում է տեղափոխման, գիշերակացի ու սննդի հետ կապված ծախսերը:

Դասընթացի օրակարգը կարող եք տեսնել՝ անցնելով հետևյալ հղումով

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ լրացնելով հետևյալ հարցաթերթիկը մինչև սեպտեմբերի 15-ը, ժ. 18.00-ը

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել +374 60 612520 հեռախոսահամարով: