ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը քննարկում է նոր ձևավորվող հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ խնդիրները Շողիկ Գալստյանին տրված հարցազրույցի շրջանակներում։ Հիշեցնենք, որ ԹԻՀԿ ներկայացուցիչը դադարացրել էր իր անդամությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում, քանի որ իր մասնակցության միջոցով հնարավորություն չի ունեցել լիարժեքորեն նպաստելու կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության և մասնագիտական որակների գնահատման և բարձր պաշտոնի համար արժանի թեկնածուների ընտրություն համար պատշաճ մեխանիզմների ձևավորմանը։