ԹԻՀԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։

Ծրագրի շրջանակներում «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարտահրավերներն ու առաջնահերթությունները ընտրություններից հետո» հանդիպում-քննարկումը: Հավաքին մտքեր փոխանակվեցին իշխանության, ընդդիմության և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղիների շուրջ: Քննարկման մասնակիցները քաղհասարկության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն էին, ովքեր աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձան քաղհասարկության ներքին երկխոսության խթանմանն ու հետընտրական գործունեության մի շարք հիմնահարցերին։