ԵՄ ֆինանսավորմամբ հետազոտական փոքր դրամաշնորհների հայտերի ներկայացման հրավեր Հայաստանում հանրային քաղաքականության և ժողովրդավարական գործընթացների թեմաներով
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), քաղաքացիական նախաձեռնություններին, անհատ փորձագետներին, հետազոտողներին և ուսանողներին դիտարկելու այս հնարավորությունը և ներկայացնելու հետազոտական ծրագրի հայտեր հանրային կառավարման և ժողովրդավարության ոլորտներում։
Հետազոտական ծրագրերի թեմատիկ շրջանակը
Հայտերը պետք է առնչվեն հետևյալ մեկ կամ ավելի թեմաներին՝
Հանրային կառավարում
- Խորհրդարանական վերահսկողության հիմնահարցերը լավ կառավարման համատեքստում
 - Պետական կառավարման արդյունավետության գնահատման մոդելները․
 - Քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման միտումներն ու հնարավորությունները 21-րդ դարում
 - Հանրային ծառայության գրավչության բարձրացման հիմնահարցերը․
 - Պետական հատվածում վարձատրության և նյութական խրախուսման հիմնախնդիրները
 - Պետական հատվածում աշխատանքային ճկունության (այդ թվում՝ այլ աշխատանքով զբաղվելու, ճկուն աշխատաժամանակի) և հորիզոնական ու ուղղահայաց շարժունակության հիմնահարցերը
 - Պետական հատվածում կատարողականի գնահատման մոդելները․
 - Հանրային մասնակցության մոդելները քաղաքականության մշակման և հանրային հաշվետվողականության գործընթացներում
 - Հանրային տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը, մոնիթորինգի, վերահսկողության իրականացման և ուղղորդման համակարգերը։
 
Ժողովրդավարություն
- Ժողովրդավարության մասին կրթությունը բուհերում
 - Քաղաքացիական հասարակության ներգրավումը պետության արտաքին քաղաքականության հարցերում
 - Ժողովրդավարության պաշտպանությունը ավտորիտար արտաքին միջավայրում
 - Հանրային դիվանագիտությունը և ազգային անվտանգությունը:
 
Բոլոր հետազոտությունները պետք է հիմված լինեն նաև միջազգային փորձի և լավագույն պրակտիկայի ուսումնասիրության վրա՝ առաջարկելով իրատեսական և պրակտիկ լուծումներ ընտրված ոլորտներում բացահայտված խնդիրներին և մարտահրավերներին։
Հետազոտական դրամաշնորհի բյուջեն. առավելագույնը 8,000 եվրո
Ծրագրի տևողությունը․ առավելագույնը 6 ամիս
Ծրագրերի ակնկալվող մեկնարկը․ սեպտեմբերի 30, 2021 թ․
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետը․ օգոստոսի 20, 2021 թ․
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Կիրականացվի ներկայացված հայտերը նախնական գնահատոմ` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն մրցույթային հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.
I. Կազմակերպության/անհատի փորձը (20 միավոր)
- կազմակերպության առաքելությունը և նպատակները
 - կազմակերպության/անհատի փորձը նշված ոլորտում
 - ծրագրում առաջարկվող աշխատակազմի, իսկ անհատ դիմորդի դեպքում՝ ծրագրային թիմի փորձառությունը (ըստ առկայության)։
 
II. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը (40 միավոր)
- հիմնախնդրի ներկայացումը և կարիքի հիմնավորումը
 - առաջարկվող հետազոտության նպատակահարմարությունը
 - հետազոտության մեթոդաբանության հիմնավորվածությունը
 - ակնկալվող արդյունքների իրատեսական լինելը
 - իրականացման ժամանակացույցի իրատեսական լինելը։
 
III. Արդյունքների կիրառականությունը (20 միավոր)
- հետազոտության արդյունքների հետագա կիրառելիությունը հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների կատարելագործման առումով
 - հետազոտության նորարարությունը և իրականացվող այլ աշխատանքների հետ չկրկնվելու հանգամանքը։
 
IV. Բյուջեն (20 միավոր)
- առաջարկվող ծախսերի ողջամտությունը և հիմնավորվածությունը
 
Բոլոր հետազոտական ծրագրերը պետք է ներառեն գենդերային վերլուծություն և դիտարկեն ընտրված հետազոտության թեմային առնչվող ներառականության և բացառման խնդիրները
Սույն հրավերի պահանջներին անհամապատասխանության և գնահատման արդյունքում ծրագրային հայտերի ընտրության անհնարինության դեպքում կհայտարարվի նոր հրավեր ծրագրային հայտերի ներկայացման համար։
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը
Հայտերի հրավերին մասնակցելու համար կազմակերպությունները, անհատները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.
Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով
- Դիմում (Դիմումի ձև)
 - Աշխատանքային պլանը (Հավելված 1)
 - Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
 - Ծրագրում ընդգրկված աշխատակազմի/թիմի/անհատի համառոտ կենսագրականները․
 - Ընտրված ոլորտում կազմակերպության/թիմի/անհատի կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում։
 
Ուշադրություն․ Միևնույն դիմորդը (կազմակերպություն և անհատ) կարող է ներկայացնել մեկից ավելի ծրագրի առաջարկ։
Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. օգոստոսի 20-ը՝ օրվա վերջ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Research proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին:
Կազմակերպության մասին
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
