Ս.թ. ապրիլի 20-ին հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկյան հանձնաժողովի համատեղ եզրակացության նախագծի նախնական տարբերակը: Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար ներկա նախագծում, մասնավորապես թափանցիկությունը սահմանափակող իրավական դրույթներում, պետք է զգալի փոփոխություններ կատարել ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և այլ միջազգային չափորոշիչներին լիովին համապատասխանացնելու նպատակով:

Ոլորտները, որոնց կարելի է անդրադառնալ, ներառում են ընտրությունների դիտորդներին թույլտվությունը` իրականացնելու իրենց պարտականություններն առանց ցանկացած անհիմն սահմանափակումների, հաշվարկի և աղյուսակավորման գործընթացների վերաբերյալ դրույթների բարելավումը` ներառյալ ընտրական արդյունքների որոշումն ու բողոքների և դիմումների գործընթացների բարելավումը` արդյունավետ միջոցներ ապահովելու նպատակով, ընտրական հանձնաժողովների կամավորական վերանայումը` նրանց անկախ գործունեության և աշխատանքի նկատմամբ հանրային վստահության ապահովման նպատակով, թեկնածուների իրավունքների նկատմամբ ցանկացած անհիմն սահմանափակումների վերացումը, քարոզարշավի նկատմամբ ցանկացած անհիմն սահմանափակումների վերացումը` ապահովելով պետական և կուսակցական/թեկնածուական կառույցների տարանջատումը, երկրից դուրս ընտրողների համար նոր ընտրական տեխնոլոգիաների կիրառման վերանայումը, վերահաշվարկի և արդյունքների ստուգման/աուդիտի տարբերության հստակեցումը:

Տես նախագծի տեքստը ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ինտերնետային կայքէջում