ԿԸՀ-ն ցույց է տալիս, որ չնայած բարելավված օրենսդրությանը, կոռուպցիայի մեխանիզմները շարունակում են անխափան աշխատել

Բեռլին, 6 նոյեմբերի, 2006թ. - Կոռուպցիայի ընկալման 2006թ. համաթիվը (ԿԸՀ), որը հրապարակվեց այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման կողմից, ի հայտ է բերում կոռուպցիայի և աղքատության միջև ուժեղ հարաբերակցության առկայություն, երբ աղքատ երկրները հայտնվել են դասակարգման աղյուսակի ստորին հորիզոնականներում:

Աղյուսակում ընդգրկված պետությունների համարյա երեք քառորդի ԿԸՀ արժեքը «5»-ից ցածր է (ներառյալ ցածր եկամուտ ունեցող բոլոր պետությունները և համարյա բոլոր աֆրիկյան պետությունները, բացառությամբ երկուսի), որը ցույց է տալիս, որ երկրների մեծ մասում առկա տեղական կոռուպցիայի մակարդակն ընկալվում է բավականին բարձր: 71 երկրների, կամ աղյուսակում ընդգրկված երկրների համարյա կեսի, ԿԸՀ արժեքը «3»-ից էլ ցածր է, որը նշանակում է, որ այդ երկրներում կոռուպցիան խիստ տարածված է: Ամենացածր ԿԸՀ-ն Հաիթիինն է՝ «1.8», Գվինեան, Իրաքը և Մյանման «1.9» արժեքով կիսում են նախավերջին երեք տեղերը: Իսկ առաջին երեք տեղերը համաթվի «9.6» արժեքով կիսում են Ֆինլանդիան, Իսլանդիան և Նոր Զելանդիան:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը հայերեն լեզվով առկա է այստեղ: