ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ՍԻՎԻԼՆԵԹ-ին տրված հարցազրույցի շրջանակներում, մտահոգություն է հայտնել 2020-ին հարուցված եւ դեռեւս դատարան չմտած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի ընթացքի վերաբերյալ: Ըստ նրա՝ ներկայիս իշխանության ընտրողական եւ խտրական պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ չէ։