Մի խումբ մարդու իրավունքներով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Հայաստանից և Արցախից մշակել են Քսենոֆոբիան Ադրբեջանում զեկույցը, որը հակիրճ նկարագրում է հակահայկական ատելության և ագրեսիայի իրավիրճակն Ադրբեջանում, որը գոյության սպառնալիք է հանդիսանում հայ ժողովրդի համար։ Սույն զեկույցը հասցեագրված է մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի կառույցներին՝ միտում ունենալով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կանխել էթնիկական զտումները։