«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» կազմակերպությունը ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում անցկացնում է ուսումնասիրություն` գնահատելու Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունը: Բոլոր ԱԺ պատգամավորներին ուղարկվել է նամակ` խնդրանքով սույն թ. նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում պատասխանել հետևյալ հարցերին:

1. Ի՞նչ եք Դուք անձամբ ձեռնարկել որպես ՀՀ ԱԺ պատգամավոր անցած երեք տարում Հայաստանում կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ:
2. Ինչպիսի՞ն է եղել Ձեր կուսակցության ներդրումը կոռուպցիան նվազեցնելու գործում (ակնկալվում է պատասխան կուսակցական ցուցակով ընտրված պատգամավորներից):
3. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը:
4. Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի Աժ-ի դերը մեր երկրում կոռուպցիան հաղթահարելու հարցում:
5. Ինչպե՞ս եք Դուք (Ձեր կուսակցությունը) պատրաստվում աջակցել կոռուպցիայի դեմ հետագա պայքարին:

Արձագանքների վերաբերյալ տեղեկատվությունը շաբաթը մեկ կտեղադրվի կազմակերպության կայքի այս էջում:

Արդեն ստացվել է առաջին արձագանքը. մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը:

Ս.թ. նոյեմբերի 7-ին մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ս.թ. նոյեմբերի 13-ին մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: