Սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում մենարկել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) համատեղ նախաձեռնությունը՝ «Հակակոռուպցիոն ակադեմիան»։

Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որը մասնակիցներին պատմել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԹԻՀԿ գործունեության, նախկինում իրականացված համանման ծրագրերի և դրանց նպատակների մասին և մաղթել հաջողություններ և նոր ձեռքբերումներ դասընթացի արդյունքում։

Պետական կառավարման ակադեմիայի հետ միասին իրականացվող դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա հետևանքների, հակակոռուպցիոն քաղաքականության և հաստատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի և բարեվարքության, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Ութամսյա դասընթացն անցկացվելու է դասախոսությունների, սեմինարների, բանավեճերի, գործնական խնդիրների, թեստերի լուծման միջոցով, դասընթացի մասնակիցների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսանյութերի, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և այլ եղանակներով: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր։