Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ), Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբը համատեղ պատրաստել և ներկայացրել են մի շարք դիտարկումներ «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015թ․ ապրիլի 18-ի N300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ։

Նշված փաստաթուղթը ներառում է վերը նշված որոշման նախագծի վերաբերյալ որոշակի առաջարկություններ։ Մասնավորապես առաջարկվում է՝

  • ներկայացված նախագծով լրացում նախատեսել ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխում՝ ամրագրելով, որ Խորհրդի անդամ ՀԿ միավորման (ցանցի) կազմում ընդգրկված ՀԿ-ներ չեն կարող ՀԿ միավորման (ցանցի) հետ միաժամանակ հանդիսանալ Խորհրդի անդամ։
  • լրացում նախատեսել նաև ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում՝ ամրագրելով, որ երկու տարին մեկ Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման հայտարարությունը վերաբերում է նաև ՀԿ միավորմանը (ցանցին)։

ՀՀ վարչապետի վերոնշյալ որոշման նախագծի վերաբերյալ ամբողջական դիտարկումները հասանելի են ԹԻՀԿ կայքում։