Սույն թվականի օգոստոսի 28-ին հեռավար եղանակով տեղի է ունեցել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) հերթական Ընդհանուր ժողովը, որի ընթացքում կազմակերպության անդամներն անդրադարձել են ԹԻՀԿ նախորդ տարվա գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Ժողովի ընթացքում կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է 2019թ.-ի գործունեության, իրականացված ծրագրերի, կատարված ծախսերի և եկամուտների մասին տեղեկություններ։ ԹԻՀԿ գործադիր տնօրենը Ընդհանուր ժողովի անդամներին նաև տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է իրականացնել սոցիալական ձեռնարկատիրությանն առնչվող ծրագիր։

Ընդհանուր ժողովի ընթացքում ԹԻՀԿ Էթիկայի հանձնաժողովի անդամ է ընտրվել Վարուժան Հոկտանյանը, ինչպես նաև տեղի են ունեցել կազմակերպության Խորհրդի նոր ընտրություններ, որի արդյունքում ԹԻՀԿ Խորհրդի նոր անդամներ են ընտրվել Արմեն Օհանյանը, Արսեն Խառատյանը և Իզաբելլա Սարգսյանը։

Ընդհանուր ժողովի ընթացքում նաև հաստատվել է կազմակերպության անդամակցությունից հրաժարման 4 և նոր անդամակցության 3 դիմում։