Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից համատեղ պատրաստված փաստաթղթում արվել են մի շարք նկատառումներ և ներկայացվել առջարկություններ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնք, ՀՀ դատական համակարգում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ձևավորելու նպատակով, մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

Օրենքի նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները վերաբերում են հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացում փորձագետների ներգրավման հարցում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հայեցողությունը բացառելուն, դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության գործընթացի բոլոր փուլերում դատական դեպարտամենտւ և ԲԴԽ-ի կողմից գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովմանը, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգմանն ու այլ խնդիրների։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ նկատառումները և առաջարկությունները հասանելի են ԹԻՀԿ կայքում։