Ընթանում է ԹԻՀԿ Հակակոռուպցիոն 2-րդ դպրոցի 4-րդ շաբաթը։ Տարբեր մարզերից շուրջ 30 մասնակիցներ, ոլորտի լավագույն փորձագետների առաջնորդությամբ, արդեն հասցրել են ուսումնասիրել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝

  • Հակակոռուպցիոն քաղաքականությունը
  • Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինները
  • Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձը
  • Կոռուպցիան և տնտեսությունը
  • Կոռոպցիայի մասին այլ արդիական և կարևոր թեմաներ

Դպրոցն ինտենսիվորեն շարունակվում է, իսկ դպրոցի՝ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մասնակիցները շուտով կմշակեն սեփական հակակոռուպցիոն ծրագրերը, որոնցից լավագույնները կֆինանսավորվեն։