2020 թ․ հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը։

Ֆորումին Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ 2018թ․ հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության առաջնային նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումն ու դատական համակարգի բարելավումը։

Կոռուպցիան վնասակար հետևանքներ է ունենում անխտիր բոլոր ոլորտների վրա։ Այն վտանգում է տնտեսական զարգացումը, բարոյական արժեքներն ու արդարությունը, ապակայունացնում է հասարակությունը, սպառնում օրենքի իշխանությանն ու ժողովրդավարությանն ընդհանրապես։ Ուստի, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը մեծապես կախված է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած հաջողությունների մակարդակից։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից պատրաստված տեսանյութը պատմում է ԿԶՆ-ների իրականացման գլխավոր խոչընդոտի մասին և առաջարկում դրա հաղթահարմանն ուղղված լուծումներ։

ԹԻՀԿ-ի կողմից իրականացված՝ Կայուն զարգացման 16-րդ նպատակի իրականացման առաջընթացի գնահատման 2018 և 2019 թվականների զեկույցների հղումները՝ ստորև.