2019թ.-ի նոյեմբերի 27-ից 29 Հայաստան կատարած փաստահավաք այցելությունից հետո Եվրոպայի խորհրդի միջազգային կազմակերպությունների համաժողովը (ԵԽ ՄՀԿ) հրապարակել է զեկույց Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության վերաբերյալ։ Ի թիվս այլ աղբյուրների, զեկույցում նաև հղում է կատարվում Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (ECNL) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից պատրաստված «ՔՀԿ չափիչ» հետազոտությանը։

Զեկույցում ներկայացված առաջարկությունները սերտորեն առնչվում են «ՔՀԿ չափիչ»-ում ներկայացված առաջարկությունների հետ և, մասնավորապես, ներառում են հետևյալը.

  • Հայաստանում քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի խթանման նպատակով ճանապարհային քարտեզի որդեգրում
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ձեռնարկվող տնտեսական գործունեության հարկման բարելավում
  • Պետական ֆինանսավորման արդյունավետության և թափանցիկության բարձրացում
  • Հանրային մասնակցության և ընտրության չափանիշների վերաբերյալ հստակ կանոնների սահմանում նախարարությունների, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային քաղաքականություններում ներգրավված բոլոր պետական գերատեսչությունների կողմից։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է Եվրոպայի խորհրդի կայքում։