«Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից Ֆինանսավորվող «Առավել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն պատրաստել է հակակոռուպցիոն ուղղվածության երեք տեսահոլովակ և հրատարակել է «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» վերլուծությունը:

Ս.թ. հոկտեմբերի 17-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ տեսահոլովակների և վերլուծության շնորհանդեսը: Շնորհանդեսին հետևեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը, որին մասնակցեցին պետական կառույցների, կուսակցությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: