Գլխավոր էջ Նորություններ Հաղորդում հանցագործության մասին
Նորություններ
2020 Հուլ
2

Հաղորդում հանցագործության մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասի (33-րդ թաղամաս) նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ։

Նշված գործընթացը 2007 թվականից սկսվել և մինչ օրս ընթանում է կոռուպցիոն տարրեր պարունակող, նախկին և ներկա որոշ պաշտոնյաների և տարբեր կոռուպցիոն գործարքներում ներգրավված սուբյեկտների նեղ խմբային շահերի բավարարմանն ուղղված, բազմաթիվ քաղաքացիների սեփականության իրավունքը խարդախության եղանակով ոտնահարող գործողությունների միջոցով։

Իրացման գործընթացն ի սկզբանե եղել է ոչ թափանցիկ, ավելին՝ պետությունը նպաստել է կոռուպցիոն գործարքների իրականացմանը։ Մասնավորապես՝ 2014 թվականին 33-րդ թաղամասի ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը «տարերայնորեն» աջակցել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությանն արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավելու հարցում, սակայն գործարքի որևէ դրվագ չի հրապարակվել՝ պատճառաբանելով ֆինանսական գաղտնիության անհիմն հանգամանքով։

Պահանջում ենք սույն հաղորդման հիմքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ։

Տե՛ս հանցագործության մասին հաղորդումը։