«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան տեղափոխված ծխախոտի դեպքին, նշել է, որ կցանկանար լսել իրավապահ մարմինների բացատրությունները, որովհետև իր համար սա մաքսանենգություն է:

Ըստ Հոկտանյանի՝ պետք է օբյեկտիվ հետաքննություն լինի և անկախ դեմքերից, լինեն պատիժներ: Դա ինչքանո՞վ կարվի, կլինի նոր իշխանությունների գլխավոր տեստը, թե որքանով են նրանք պատրաստ կոռուպցիայի դեմ լրջորեն պայքարելու՝ եզրափակել է Վարուժան Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը՝ «Փաստինֆո»