Factor.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրավապահ համակարգը ձախողում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են խոշոր չարաշահումների մեջ մեղադրվողները հեշտորեն հեռանում Հայաստանից: Ըստ Այվազյանի՝ նրանց օգնում են նախկին իշխանություններին շաղկապված իրավապահ մարմինների աշխատակիցները, և անբացատրելի է. թե ինչու է քաղաքական իշխանությունը ձախողակ բարձրաստիճան պաշտոնյաներին թողնում իրենց տեղերում։

Սոնա Այվազյանի կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչու ավելի կոշտ քայլեր չեն ձեռնարկում՝ վերանայելու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարումը, թեկուզ ունենալով կասկածներ, որ նրանք կարող են ինֆորմացիա դուրս հանել կամ երաշխավորել հետապնդման մեջ գտնվող անձանց՝ Հայաստանից դուրս գալը։ Հստակ գործում է որոշակի շղթա, ցանց, բայց որևէ բան չի փոխվում։ Հասարակությունը ամենացածր վստահությունն ունի իրավապահ և դատական համակարգերի նկատմամբ և կարծում է, որ նրանք կոռումպացված են, բայց որևէ բան այս ուղղությամբ չի տեսնում։

Սկզբնաղբյուրը՝ factor.am