Գլխավոր էջ Նորություններ Հայաստանից Արցախ մեկնող դիտորդները վերապահումներ ունեն ընտրությունների հետ կապված
Նորություններ
2020 Մար
27

Հայաստանից Արցախ մեկնող դիտորդները վերապահումներ ունեն ընտրությունների հետ կապված

Մարտի 31-ին Արցախում  սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն  նաև ՀՀ դիտորդական առաքելություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ դիտորդներն Արցախ մեկնելուց առաջ պետք է թեստավորվեն կորոնավիրուսի արագ թեստերով: Դիտորդական առաքելություն են իրականացնելու «Իրազեկ քաղաքացիների միավորում»  և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ները:

ՍիվիլՆեթը զրուցել է նրանց հետ՝ պարզելու ինչպես է անցկացվել թեստավորման գործընթացը, և արդյոք դիտորդական խմբերը կգնան Արցախ: 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրեց, որ իրենց դիտորդական առաջին խումբն արդեն թեստավորում է անցել և այսօր կմեկնի Արցախ: Դիտորդական խմբերը թեստավորվել են կորոնավիրուսի սովորական թեստերով:

«Մի քիչ վերակառուցում ենք առաքելությունը՝ փորձելով ավելի քիչ մարդկանցով գնալ, թեկուզ կարծում ենք, որ այս պայմաններում նորմալ ընտրական գործընթաց իրականացնել հնարավոր չէ»,- ասաց Այվազյանը։

Սկզբնաղբյուրը՝ ՍիվիլՆեթ