Մարտի 3-ին Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատաժողով «Բարեվարքության համակարգի վերաբերյալ հանրային ծառայողների իրազեկվածության բարձրացում և կոռուպցիայի կանխարգելում» թեմայով: Աշխատաժողովին մասնակցել է ԹԻՀԿ փորձագետ Արմեն Խուդավերդյանը:

Աշխատաժողովի նպատակն էր գլխավոր շահառուների հետ քննարկել հանրային ծառայողների բարեվարքության ամրապնդմանը և հակակոռուպցիոն գիտելիքների բարելավմանն ուղղված դասընթացի ծրագիրը և ձեռնարկի բովանդակությունը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային ծառայողի բնութագրին, հանրային ծառայողի՝ կոռուպցիայի և կոռուպցիայի դեմ պայքարի մասին գիտելիքներին և վերապատրաստումներին հատկացվելիք ժամանակին: Աշխատաժողովի քննարկումների արդյունքում ԵԽ միջազգային փորձագետի կողմից վերանայված և լրամշակված դասընթացի ծրագիրը, վերապատրաստման մեթոդները և ձեռնարկը կարող են որպես օժանդակ նյութ ծառայել հանրային ծառայողների հակակոռուպցիան վերապատրաստումների համար: