Փետրվարի 1-ից 5-ը «Հոդված 3» ակումբն Աղվերանում Երևանի և ՀՀ մարզերի 18-26 տարեկան ուսանողների համար կազմակերպել էր հակակոռուպցիոն կրթական ճամբար:

5-օրյա ճամբարի շրջանակում մասնակիցները ծանոթացել են կոռուպցիայի էությանն ու տեսակներին, համապատասխան ներպետական և միջազգային շրջանակին, ՀՀ-ում կոռուպցիոն հիմնախնդիրներին և դրսևորումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերին։

Կրթական նախաձեռնությանը որպես դասընթացավարներ մասնակցել են ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Խաչիկ Հարությունյանը և ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

ԹԻՀԿ ներկայացուցիչները կրթական ճամբարի մասնակիցներին պատմել են կոռուպցիայի տեսակների և ընթացիկ հակակոռուպցիոն ջանքերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ՀՀ-ում նախատեսվող իրավակարգավորումների շրջանակին։

Սկզբնաղբյուրը` «Հոդված 3» ակումբ