Արձագանքելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է. «Եթե պարոն Բագրատյանը ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությանը ծանոթանար, կտեսներ, որ մեր միջազգային կազմակերպությունը՝ բեռլինյան գրասենյակը, որը հաշվարկում է այդ համաթիվը, ելնելով գիտական էթիկայի և անկողմնակալության սկզբունքներից, երբեք իր որևէ երկրի մասնաճյուղի ներկայացուցիչներից տեղեկություններ չի վերցնում, որ հետո չասի, որ սխալ է, մենք ուռճացնում ենք կամ հակառակը, ինչպես պարոն Բագրատյանն է գրում՝ թաքցնում ենք»:

«Դա գրված է մեր մեթոդաբանության մեջ, այն ուղարկվել է 91 լրատվամիջոցների, ես դրա մասին ասել եմ մամլո ասուլիսի ժամանակ՝ հունվարի 23-ին, որ վերցվում է 12 կազմակերպությունների 13 հետազոտություններ՝ հիմնականում հանրային կառավարման, կոռուպցիային վերաբերյալ: Այնուհետեւ մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով մշակվում են և հաշվարկվում: Կոնկրետ Հայաստանի դեպքում այդ 13-ից 6 աղբյուրն է օգտագործվել՝ ՀԲ, Համաշխարհային տնտեսական ֆորում, Ֆրիդոմ Հաուս, Քաղաքական և տնտեսական ռիսկերի կոնսուլտացիա, Ժողովրդավարության բազմազանություն»,- շեշտել է Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը` «Փաստինֆո»: