Հունվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով, որի ընթացքում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության ԿԸՀ ամենամյա զեկույցի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների արդյունքները, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային վերլուծությունը, պատասխանել է լրագրողների հարցերին:

Հայաստանի ԿԸՀ արժեքը, որը 2019թ. հավասար է 42-ի (համաշխարհային միջինը՝ 43), նախորդ տարվա համեմատ աճել է 7 միավորով, և Հայաստանը, 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2019 թ. աղյուսակում, 77-րդ հորիզոնականում է` հայտնվելով «ուշադրության արժանի երկրների» (countries to watch) ցանկում։

«Եթե 50-ը ընկալենք որպես ԿԸՀ գնահատման սահման, ապա մեր գրանցած արդյունքը՝ 42-ը, այդքան էլ փայլուն չէ: Այս զեկույցում մենք իրականում Հայաստանի մասով տեսնում ենք զգուշավոր լավատեսություն, սակայն պետք չէ խանդավառվել, այլ՝ շարունակել փոփոխությունների իրականացումը»,- նշել է Հոկտանյանը։

Armenian Public TV
Shantnews.am
hetq.am
azatutyun.am
civilnet.am
a1plus.am
FactorTV
news.am
1inTV
tert.am
panorama.am
aravot.am
banks.am
hy.armradio.am
scannews.am