Tert.am-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով 2019թ. կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, նշել է, որ դեռ առկա է հեղափոխության խանդավառությունը, նաև վախը, որ հանկարծ, եթե կոռուպցիոն դեպք լինի, խնդիրներ կունենան: «Կարծես հակակոռուպցիոն մթնոլորտը կա, բայց դա, բնականաբար, երկար չի կարող շարունակվել, եթե չդրվեն արդեն հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը և համապատասխան ինստիտուտները չգործեն արդյունավետ»,- նշել է Հոկտանյանը` հավելելով, որ ինստիտուտներ ասելով, նկատի ունի այն ընթացակարգերը, մշակույթը, որը բնորոշ է համակարգային կոռուպցիայից զերծ հասարակություններին:

«Եթե չներդրվի հաշվետու, թափանցիկ լինելու մշակույթը, որոշումներ ընդունելու գործընթացներին հանրությունը մասնակից չլինի, կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չի լինի: Սխալ մոտեցում է այն մշակույթը, երբ ասվում էր՝ բյուջեն քիչ է, եկեք չանենք, դե հիմա աղքատ երկիր է, դա սխալ մտայնություն է, հուսով եմ՝ այս մշակույթը կփոխվի 2020-ին»,- եզրափակել է նա:

Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է նաև 2019-ի վերջերին ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Սկզբնաղբյուրը` Tert.am-ի նյութը