«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը` առաջին ալիքով
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի գլխավոր թողարկումն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին: Ըստ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի` oրենքը նախատեսում է այնպիսի ինստիտուտի ստեղծում, որը հնարավորություն կտա բռնագանձված գույքն օգտագործել թափանցիկ և ի շահ հասարակության, ոչ թե ի շահ ներկա իշխանությունների որոշ գործիչների:
Հոկտանյանի խոսքով` Հայաստանից խոշոր գումարներ են հասել օֆշորներ, բայց դրանց վերադարձի մասին տեղեկություն չկա: «Եթե կա թալանված գումարները հետ բերելու ցանկություն, չեմ կարծում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում միջազգային համագործակցության մեխանիզմներ»,- նշել է Հոկտանյանը, շարունակելով, - «Իրավապահների գործունեությունը պետք է հնարավորինս թափանցիկ լինի, որ մարդկանց պարզ դառնա ինչպես ծախսել վերականգնված գումարը»:
Վարուժան Հոկտանյանի ելույթը` 19:25 րոպեից